Կանադացի ճանաչված երգչուհի Ավրիլ Լավինի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Հելլերը հայտնել է, որ Լավինն ամուսնացել է իր ընկերոջ՝ Չեդ Կրյուգերի հետ, ով Nickleback խմբի վոկալիստն է։ Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում տալով rosbalt.ru կայքըժին, սոցկայքերից մեկում Հելլերի արած գրառումից պարզ է դառնում, որ պսակադրությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում։

«Այժմ ես Ֆրանսիայի հարավում եմ. եկել եմ տեսնեմ՝ ինչպես է իմ փոքրիկ ռոք աստղն ամուսնանում։ Այնքան ուրախ եմ այս տոնին ներկա գտնվելու համար»,-գրել է նա։

Չեդն Ավրիլին ամուսնության առաջարկ է արել անցած տարվա օգոստոսին՝ ծանոթությունից 2 ամիս անց՝ նվիրելով 14 կարատանոց ադամանդով մատանի։