Դերասանուհի, հաղորդավարուհի Արևիկ Գևորգյանն այժմ նկարահանվում է Հանրային Հեռուսատաըկներության «Կյանքի կառուսել» հեռուստասերիալում և վարում նույն հեռուսատաալիքով հեռարձակվող «Թոփ 10» երաժշտական նախագիծը: Բայց այսքանով Արևիկի գործունեությունը չի սահմանափակվում, երիտասարդ դերասանուհին վերջերս սցենար է գրել ռուսական մի պիեսի հիման վրա:

«Սիրո՞ւմ ես» այսպես է կոչվում այն ֆիլմը, որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարն Արևիկ Գևորգյանն է. «Այն պատմում է մի տղայի և աղջիկա մասին, որոնց սերը թվում էր հավերժ, բայց մնում է անցյալի գրկում: Լուսավոր պատմություն է, որը պահանջում է ռեալ մոտեցում, այն առաջին հայացքից տարօրինակ ֆիլմ է, բայց հետո ամեն ինչ դառնում է հասկանալի», ArmStar.am-ի հետ զրույցում ասաց Արևիկը:

Ֆիլմի ռեժիսորը Գևորգ Ենոքյանն է, Արևիկի զուգնըները' Մհեր Մկրտչյան թատրոնի դերասան Հրաչյա Ներսիսյանը, նկարիչը' Հայկուհի Պողոսյանը: Ֆիլմի ցուցադրության մասին դեռ չեն մտածել, քանի որ ավարտված չեն մոնտաժային աշխատանքները. «Միտք ունենք հետագայում փոքրիկ ներկայացում բեմադրել», ասաց Արևիկը:

«Սիրում ես». կարծում եմ սա մի հարց է, որ ամեն մարդ պետք է ավելի հաճախ տա»,-նշեց դերասանուհին: Մեր այն հարցին, որքան հաճախ է ինքն ասում այդ բառերը'Արևիկը պատասխանեց. «Դա իմն է, չեմ կարող կիսվել:
Ես չեմ սիրում անձնականի մասին խոսել, դա դառնում է քննարկման առիթ, չեմ կարող պատասխանել այդ հարցին»:

Սա դերասանուհու առաջին սցենարային գործն չէ, մեկ անգամ էլ գրել է դիպլոմային աշխատանքի համար, այն կոչվում էր «Գունավոր մահ»: Դերասանուհին վստահ է, որ ինստիտուտն ավարտելուց հետո էլ կշարունակի սցենար գրել. «Հաջորդ տարի ավարտում եմ և կնկարեմ արդեն իմ ֆիլմը»:

Հետաքրքրվեց Սիրանուշ Գրիգորյանը