Երգչուհի Լուսինե Աղաբեկյանը նոր երգ է ներկայացրել DJ Սերժոյի հետ համատեղ: ArmStar.am-ի հետ զրույցում «Հայ Սուպերսթար 2»-ի հաղթողը պատմեց, թե ինչպես է ստացվել համագործակցությունը:

«Լայանայի և Ռոնալդի ամուսնության օրն այնպես ստացվեց, որ մենք նստած էինք նույն սեղանի շուրջ և զրուցում էինք երգարվեստի մասին: Այդ խոսակցության ժամանակ միասին համագործակցելու միտք առաջացավ: Հանդիպեցինք մի քանի օր անց և քննարկեցինք, թե ինչպիսին պետք է լինի երգը»: Մեր այն հարցին այս երգը տեսահոլովակ կունենա թե ոչ, Լուսինեն պատասխանեց. «Այո, կնկարահանենք նաև տեսահոլովակ, արդեն մտածում ենք այդ մասին»:

Երգչուհին վերջում ավելացրեց, որ անգլալեզու շատ երգեր ունի, որոնք դեռ ամբողջովին պատրաստ չեն: Նա հույս ունի շարունակել նույն ոճում: