Հեռուստամեկնաբան Դավիթ Աղաբեկյանն ու լրագրող, հաղորդավարուհի Լուսինե Մուրադյանն ուրախալի լուր ունեն. նրանք սպասում են իրենց երկրորդ բալիկին: Ամուսիններն արդեն պարզել են փոքրիկի սեռը՝ նրանք աղջիկ են ունենալու, ինչի համար շատ ուրախ են:

 

 

«Երկրորդ բալիկին սպասելու լուրը մեզ համար այդքան էլ անակնկալ չէր, քանի որ արդեն պլանավորում էինք դա: Երբ Դավիթն իմացավ, որ հղի եմ՝ շատ ուրախացավ»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթը ու հավելեց, որ որդին՝ 4–ամյա Լեոն, նույնպես շատ երջանիկ է, որ շուտով քույրիկ է ունենալու: «Լեոն անհամբեր սպասում է քույրիկի ծնվելուն: Ասում է՝ երբ ծնվի, նրան կարդալ ու  հաշվել եմ սովորեցնելու:)»,- ասաց լրագրողը:

 

 

Անվան ընտրության հարցում նրանք դեռ երկմտում են: «Անվան ընտրության պահն ամենաբարդն է մեզ համար: Լեոյի դեպքում էլ էր այդպես, երկար ժամանակ պահանջվեց, մինչև որոշեցինք անունը: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ոչ մի պարագայում անունը չխանգարի, հակառակը՝ օգնի երեխային ու հանարավոր չլինի այն աղավաղել, կրճատ տարբերակով ասել»,- նշեց ռադիոհաղորդավարուհին:

 

Լուսինեի փոխանցմամբ՝ արդեն սկսել են աղջնակի համար գնումներ անել: «Հիմանակում ես եմ զբաղվում այդ գործով: Մեկ-մեկ, երբ Դավիթը ազատ ժամանակ է ունենում, միանում է ինձ»,- ասաց ապագա մայրիկը:

 

 

Երիտասարդ մայրիկի պնդմամբ՝ իրենք ամեն բան անում են, որպեսզի Լեոն հանկարծ չկարծի, որ իր նկատմամբ ուշադրությունը պակասել է:  «Հատուկ Լեոյի համար սենյակ ենք նախապատրաստում, սենյակի գույներն ինքն է ընտրել: Շատ ոգևորված է, որ պետք է ինձ օգնի` քույրիկին մեծացնելու հարցում: Այնպես ենք անում, որ Լեոն հասկանա, որ ինքը շատ կարևոր մարդ է ու առանց նրա հնարավոր չէ քույրիկի մասին հոգ տանել: Լեոն բնույթով շատ հոգատար ու բացսիրտ երեխա է, վստահ եմ՝ խնդիրներ չեն առաջանա»,- նշեց Լուսինեն:

 

ESem.am-ը շնորհավորում է ամուսիններին և թեթև ծննդաբերություն մաղթում Լուսինեին:


Ուրախալի լուրը` Մերի Պողոսյանի