![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/240227.png&w=300&h=200&mt=1614185853)
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել բալետի առաջատար արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի հետ:
«Կարող ա մեզ հետևում են»,- այսպես է դերասանուհին մակագրել լուսանկարը, ապա դիմել է հետևորդներին` «Ռուբենի համար ինստագրամ բացե՞նք, թե ոչ...»:
Հրապարակման մեկնաբանություններում Հովհաննիսյանը նշել է, Ռուբենն ընդամենն իր ընկերն է, սակայն նաև խոստովանել է, որ ընտրյալ ունի:
«Հարգելի և իմ սիրելի հետևորդներ, ես երբեք չեմ հրապարակում իմ անձնական կյանքը սոցցանցերում, քանի որ դա վերաբերվում է միայն ինձ և իմ կողքին գտնվող մարդուն: Ես էլ իրավունք ունեմ ոչ հանրային մնալ և ունենալ իմ կյանքը: Իսկ Ռուբենը հրաշալի մարդ է, ընկեր և զարմանալի արտիստ է, ով չի դադարում զարմացնել, շուտով դուք ինքներդ դրանում կհամոզվեք»,- գրել է դերասանուհին:
![](https://lurer.com/disc/24-02-21/a329bed05a38c332480dccb1cd95877c.jpg)