Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.
«Ոճը... յուրահատուկ բան է, կարող է ընդգծել մարդու հետաքրքիր կողմերը, կարող է զրոյից կերտել կամ գոնե պատրանք ստեղծել, որ դու այդպիսինն ես, ու մի օր էլ միջավայրը սկսի հենց այդպես էլ քեզ ընկալել։ ... բայց ավելի լավ է, երբ մարդ ինքն է ստեղծում ոճը, իր զգացողությամբ, օրվա կամ պահի տրամադրությամբ, կերտում է ոչ թե իր հետ կապ չունեցող մի մարդու, այլ ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ Է իրեն բնորոշող գույնով, կտրվածքով կամ համադրությամբ։ Ոճը՝ խոսքի պես է։ Անձնագրի։ Պատմում է քո ՝ով կամ ինչ լինելը։ Գոնե առաջին տպավորությամբ կարելի է մի քանի հիմնական էլեմենտով բնորոշել,«կարդալ» մարդու բնավորությունը.... ոճը, երբեք կապ չունի «ունեցվածքի» չափի կամ ֆինանսական եկամուտների հետ։ Ոճը՝ որոշում է, ճաշակ, համարձակություն, ինքդ քեզ հետ հաշտ լինելու փոքրիկ սկզբունք և ուրիշներից տարբերվելու թեթև հեղափոխություն է)) Հ.Գ կարելի է երկար խոսել, թե ինչ է ՈՃԸ, բայց առավել հետաքրքիր է լսել ձեզ)) ո՞րն եք ԴՈՒ՛Ք նախընտրում։
Ես հավերժ սիրահարն եմ դասականի))
Բարի Լու՜յս»: