Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.

 

«Ձգտումը գեղեցիկին, բարուն ու ստեղծագործականին կարող է զարգացնել անհատին, մինչդեռ...քանդել, ոչնչացնել, բամբասել՝ նշանակում է փորել... իջնել, թուլացնել, ԱՆԿԵԼ։

Ձգտել վեր ու ԲԱՐՁՐԱՑՆԵԼ՝ զարգանալով ու զարգացնելով, ուժ տալով, հնարավորություն ստեղծելով ու ոգևորելով...առաջնահերթությունը պիտի դառնա ստեղծելը, կառուցելը, լավագույնի ձգտումով՝ ԶԱՐԳԱՆԱԼԸ։ Ողնաշարի ամրացման համար ՎԵՐԵՎ ՁԳՈՒՄ Է պետք) բառիս բոլոր՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Ողերի արանքում պիտի թթվածին լցվի,արյունը խաղա ու մկանները սովորեն ՊԱՀԵԼ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ այդ ողնաշարն ու ամբողջ կմախքը։
Աշխարհն էլ մարդու մարմնի պես է։ Ձգում ու ձգտում չունեցար՝ փլվելու ես...խարխլված քո իսկ բեռից... Օրվա տեսլականը՝ Գործել ու կառուցել՝ առանց ավելորդ խոսքի. կառուցել օրը, ներկան ու կամքդ։
Կարողացա՞ր ինքդ քո հարցերը լուծել, կկարողանաս օգնել ուրիշին էլ։ Պատասխանատու եղա՞ր ինքդ քո ասածի, արածի ու ստեղծածի համար, ուրիշից էլ կկարողանաս «պահանջել»։ Արևի գրկում շատ Սեր կա։ Լույսը բարով թող սկսի»: