Դերասնուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.
«Թող մեր Հայաստան ու Արցախ աշխարհների առավոտները խաղաղ բացվեն միշտ:
Լուսանկարը' Արցախի բարձունքներում:
Ապրիլ. 2016թ.
2016 – Nagorno-Karabakh clashes: The Four Day War or April War, began along the Nagorno-Karabakh line of contact on April 1 ... Աշխարհում տեղի ունեցած փաստերի շարքում էր... Միայն այդքանն էր: Ոչ մի բառ նրա մասին, որ մարդիկ խաղաղ քնած էին, երբ «Գրադ»-ից սարսափելի «անձրև»-ը սկսվեց խաղաղ գյուղի երկնքում... (
Ես հավատում եմ, որ պատերազմներից անդին մենք մի օր կունենանք խաղաղ ու զարգացող երկիր:
Բարի ծառայություն մեր բոլոր Պաշտպաններին' անցյալ, ներկա և ապագա:
Ես այսօրվա պես հիշում եմ Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի թե Մարտունու այն բոլոր զինվորների աչքերի փայլն ու ոգու ամրությունը' ում պատիվ ունեցա հանդիպելու դիրքերում, և չեմ կարող մոռանալ տպավորությունը, երբ խոսում էին իրենց Հայրենիքից, սիրած աղջիկներից, ընկերներից և... Մայրերից: Մոռանալ չի կարելի. ոչ մի դեպքում:
Նրանց պետք է սիրել, հիշել ու պատվել ամեն վայրկյան: Փառք հերոսներին»: