Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային, հմայիչ կերպարում։ Դերասանուհին այցելել է Իստալիայում գտնվող Պոմպեյ հնադարյան քաղաքի ավերակներ:
Կադրում նա կրում է կապույտ, երկարափեշ զգեստ։ Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․
«Պոմպեյի ավերակները որքան գեղեցիկ են, նույնքան էլ վախեցնող... ոչինչ հավերժ չէ, մարդն առաջին հերթին... Մ.Թ 79- թ- ից կործանված այս քաղաքն անհավանականորեն զարգացած է եղել ու մտածված: Իսկ հիմա... ավերակներ»։