Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
Instagram-յան էջում դերասանուհին արձակել է մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ «Մենք երազում ենք ուրիշ բան, ապրում այլ կերպ ու մնում կարոտով... հավերժ: Կարոտը աչքերի գույնի խտությունն է ու խոսքի խորությունը... Մարդը երբեք էլ մենակ կամ մեկուսի չէ. նրա հետ է միշտ իր Կարոտը: Իմ Կարոտը Բախի ու Մայլս Դեւիսի արանքում է, գարնան քամիներից գժված ու արեւներից կկոցած աչքերով: Իմ կարոտը բողբոջած կամ կիսածաղկած ծիրանենիներն են ու բակումս ամեն գիշեր կաղկանձող տխուր շունը, կարոտս` թաքնված բարձերի մեջ թաղված խռիվ մազերում ու խառը մտքերում ... Կարոտը` գարնանային մի էտյուդ... լիալուսնի գծանկար ու լուսադեմին թիթեռի վերածվող մի բոժոժ»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր լողափին՝ գեղեցիկ մայրամուտի ֆոնին։ «Սիրում ես, երբ մինչեւ վերջին շունչը կարոտում ես... Հ.Գ. Ծովն էլ էդպիսին, կարոտել է ստիպում»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել Նազենիին. «Արեւն ու չքնաղ Նազենին։ Լրացնում եք իրար»։