Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Հրապարակված լուսանկարում Նազենին սեւ փետրաբաճկոն է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ արեւային ակնոց, գլխաշոր, պայուսակ։
Հրապարակմանը կից նա գրել է.
«Քաղաքը զգում ես մարդկանցով... ապրում նրանցով, կարոտում նրանց... ուժեղանում Նրանցով: Ես շնորհակալ եմ ԻՄ մարդկանց... ուղղակի շնորհակալ եմ, որ ԿԱՆ: Էդքան բան»: