Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Ես չգիտեմ՝ ծնողնե՞րն են ընտրում իրենց երեխաներին, թե՞ հակառակը, բայց Երկնքում ողորմած են եղել իմ հանդեպ. ինձ տրվել են հենց ԻՄ ԾՆՈՂՆԵՐԸ: Բացառիկ: Սիրառատ: Իսկական: Իմ՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ Երջանությունն ինձ պարգևած ծնողները և իմ կյանքի Սերը՝ Հայրիկս:
Այսօր հայրիկիս ծնունդն էր. նրա շիրիմին այցելելու ճանապարհին մտա ծաղիկներ գնելու. վարդերի սիրահար էր)...
բարեհամբույր վաճառողուհին ասաց՝ ինչ ափսոս, որ տխուր առիթով եք ծաղիկ տանում....
... հա, հավերժական կարոտի առիթն է՝ ասացի, բայց լավ է, որ գոնե գիտեմ, թե ուր եմ գնում... ում եմ ծաղիկներն ու իմ Սերը տանում... և ՈՐՏԵՂ Է ՆԱ:
Սեղանին այլ փնջեր էլ կային, արդեն պատրաստի, ասաց սա էլ Եռաբլուր են տանելու ... ասում է՝ լացելով եմ փնջել....
Գերեզմանի ճանապարհին հա մտածում էի, որքան անտանելի, անմարսելի ցավ են ապրում այն բոլոր հայերը, որոնք ԴԵՌ ՉԳԻՏԵՆ ԷԼ ուր գնան, որտեղ փնտրեն իրենց որդիներին, հայրերին, եղբայրներին ու ամուսիններին... որտեղի՞ց գտնեն նրանց մասունքները, կամ արդյոք ո՞ր Աշխարհում փնտրեն նրանց. ա՞յս, թե արդեն այն....((((
Մեծագույն ողբերգություն...
Աատված մեզ բոլորս համբերություն տա՝ անցնելու այս ցավերի, կարոտների ու հուսահատությունների փոթորիկներով....
Արդար հոգիները դրախտում են, ես հավատում եմ:
Ու վաղուց արդեն չեմ ողբում իմ Ծնողների մահը, ես պարզապես խենթի պես կարոտում եմ նրանց, ինչպես որ կարոտում եմ Հայաստանը:
Մենք որբացանք կրկնակի՝ կորցնելով Հայրենի հողն ու ու մեր Արյունը...
Հավաքվել է պետք:
#աստվածառաջ»: