Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.
«Մենք շատ տարբեր ենք. ես և դու։ Էնքան տարբեր, որ հաճախ զարմանում եմ, ինչպես ենք ապրում նույն երկնքի տակ, ինչպես ենք ապրում առհասարակ միասին։ Ես ու դու իրար հա հերքում ենք, մերժում ենք ու հրաժարվում, իսկ հետո նորից ձգտում ենք իրար՝ մագնիսի երկու կեսերի պես, որոնք հա վանում ու ձգում են իրար։ Մենք անասելի տարբեր ենք. ես սիրում եմ դասական երաժշտություն կամ լռություն, դու՝ աղմուկ ու ռիթմեր, ես սիրում եմ կարդալ, դու՝ խոսել, ես գրում եմ, իսկ դու գոռում, ես փորձում եմ փոխել, իսկ դու մեղադրում, ես փորձում եմ փոխՎել, իսկ դու՝ հերքում,,, մենք տարբեր ենք, դու,,, հեռավորությունից տեսնում ես շատ բան, ես՝ ներսից, գիտեմ ավելին, իմ զգայականը ապրված է, քոնը՝ երևակայական, մենք իրոք տարբեր ենք, ասում ես, որ սիրում ես, բայց «հոշոտում» ես ինձ, երդվում ես, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց միայն ու անընդհատ ցավեցնում ես ու խոցում։ Օրեր են , կմթնեն անց կկենան...
Դու և ես երկու հակապատկեր, բայց և իրար այդքան նման... ու ինչ էլ որ լինի, ես սիրում եմ քեզ,ինչպիսինն էլ որ լինես, ես կընդունեմ քեզ, երբ էլ որ ինձ հասկանաս, ես երախտապարտ կլինեմ քեզ, որովհետև ես ու դու տարբեր ենք, բայց և ՝ նույնը։
Դու. իմ ընկերը, քույրս, գուցե պապս, մայրս, հնարավոր է ամուսինս, ընկերուհիս կամ ուսանողական ընկերս, գործընկերն ու մեր շենքի բնակիչը, փողոցի անծանոթն ու երգիչը, սիրելի դերասանն ու անհայտ բաժանորդը, հայրս, ի վերջո եղբայրս ես դու...մենք նույնն ենք. ու էդ նույնությունն է հաճախ դրդում «պատերազմի» ու անջատման, որ ապացուցենք, որ Ուրիշ ենք, գուցե ավելի լավի մղումով՝ բայց...
... ախր Մենք նույնն ենք մեր թերություններով, թուլություններով ու անգամ գենետիկ հիվանդություններով... Մենք՝ ես ու դու, պիտի սովորենք վերջապես ապրել ՄԻԱՍԻՆ՝ նույն երկնքի տակ. մեզ բաժանում է մեր եսասիրությունը, ուրեմն արի որոշենք ՄԻԱՆԱԼ այդ «եսասիրությամբ», քո ու իմ «ես»- ն ախր նույնն են, ինձ ատելով քեզ ես կործանում ... ընկեր, եղբայր, ՀԱՅրենակից։
Ես հոգնել եմ վատից ու վատությունից. դա հիվանդացնում է բոլորիս։
Ուզում եմ ասել, որ անկախ ամեն ինչից մենք միևնույն է կանք իրար կյանքում, Նույն երկնքի տակ ու նույն քարոտ լեռներում, ու ես իսկապես, գիտակցված ու իմ ամբողջ պատասխանատվությամբ. Սիրում եմ քեզ»: