Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել։

«Իմ խոցոտված, բայց անվերջ ու ուժեղ բաբախող Սիրտ`Արցախ!! Չկա կյանք առանց քեզ: Ու չնայած 30 տարուց ավելի տեւած չարչարանքիդ, ու արդեն 10 անընդմեջ օրերի խայտառակ ագրեսիվ պատերազմի, որը սանձազերծել է ագրեսոր թշնամի` Ադրբեջանը, մենք չենք հանձնվում: Ու չնայած աշխարհը լռում է, որովհետեւ քաղաքականության մեջ չկա ճշմարտություն եւ ազնվություն, այլ կան միայն կողմեր` ըստ շահի ու դիրքի, մենք միեւնույն է բաբախում ենք հայկական մեծ ու ամրակուռ սրտով, ու մեր ոգին աննկուն է: Չկա հայ առանց իր Պապենական հողի ու այդ հողը որդիների արյամբ ջրած ու սնած Հայրենիքի. քանի կանք, մինչեւ վերջին շունչը ազատագրելու ենք թշնամուց մեր Երկիրը, պաշտպանելու ենք տեռորիստ թշնամուց մեր հայրենի հողը, մեր Տունը, Եկեղեցին ու Ընտանիքը: Բաբախիր անդադար` մենք հաղթելու ենք Աստծով։

Հ.Գ. Սեպտեմբերի 27- ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի խաղաղ բնակչության վրա` ունենալով Թուրքիայի աջակցությունը եւ Սիրիայից եկած տեռորիստ-վարձկաններին:
Արցախի Հանրապետությունը եւ ամբողջ հայությունը միայնակ են աշխարհի դեմ` ինչպես 1915- ին, ինչպես և միշտ։

Մենք միեւնույն է հաղթելու ենք հանուն ճշմարտության, հանուն մեր Սեփական հայրենիքում ապրելու իրավունքի, հանուն ազատության!

Բայց նավթային կեղտոտ փողորերով գնված միջազգային «հանրության» լռությունը պայթելու է մի օր իրենց գալիք սերունդների ու ճշմարտությունն անտեսողների գլխին!

 

Հաղթելու ենք։ Աշխարհը ճա՛ք էլ տա, մերն ասելու ենք»,- գրել է նա։