Գործակալ Ջեյմս Բոնդի մասին սագայի նոր ֆիլմը կկոչվի «No time to die» («Մեռնելու ժամանակը չէ»), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դանիել Քրեյգը կվերադառնա որպես գործակալ 007 Ջեյմս Բոնդ … No time to die»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆիլմում գլխավոր չարագործի դերը կխաղա ամերիկացի դերասան Ռամի Մալեքը:

Նախկինում հաղորդվում էր, որ արքայազն Չարլզը կարող է փոքր դերով հանդես գալ գործակալ Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող 25-րդ ֆիլմում: