37-ամյա Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլն ու 34-ամյա արքայազն Հարրին լքել են Ավստրալիան՝ ուղեւորվելով Ֆիջի։ Պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո աշխարհի ամենահայտնի ու օրինակելի զույգերից մեկը վայելել է ընթրիքը Grand Pacific-ում:
Արքայազն Հարրի կինը ներկայացել է երկարափեշ, կապույտ SAAFiYA զգեստով: Դատելով որովայնի հատվածի կատարյալ համապատասխանությունից՝ զգեստը հատուկ դքսուհու համար է կարված: