DJ Սերժոն, ով վերջերս թողարկեց իր նոր՝ «Գույներ» ալբոմը, գործունեությունը Եվրոպայում շարունակելու ցանկություն ունի։ «Եթե ժամանակին Եվրոպայում աշխատելը հեռանկար էր, հիմա դա հասանելի է: Ուղղակի այդ ամենը ժամանակ է խլելու և պետք է ճիշտ ժամանակին որոշում կայացեմ»,-BlogNews.am-ի հետ զրույցում ասաց նա։


Ինչ վերաբերում է Հայաստանում DJ-ի աշխատանքի շահավետությանը՝ հաշվի առնելով այն, որ այժմ շատերն իրենց DJ են հռչակում և իջեցնում գնային նշաձողը, Սերժոն ասաց.  «Դա լուրջ պրոբլեմ է։ Խոսքը ոչ թե կենկրետ իմ, այլ առհասարակ որակով DJ-ների մասին է։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է իմանա իր գինը։ Մենք այսօր ունենք DJ-ներ, ովքեր սպասարկում են տարբեր միջոցառումներ՝ ծնունդներ, հարսանիքներ։ Ուղղակի պետք է տարբերակել, թե ով ինչ է անում»։


Շարունակությունը` այստեղ: