«Братья Грим» խմբի նախկին անդամներից մեկը՝ Բորիսը, խոստովանել է, որ ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում:

 

Իր հերթին երգչի պրոդյուսերը՝ Անդրեյ Բորոդինը, լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Բորիսը ցանկություն ունի նաև սեռափոխվելու.

 

«Նրա մոտ սեռափոխվելու միտք է առաջացել: Եթե Բորիսը գնա այդ քայլին, ապա ես կդադարեմ աշխատել նրա հետ: Նա համասեռամոլ է և դա արդեն իսկ խանգարում է: Երբ նա կին դառնա, ապա կպահանջի, որ մենք իրեն դիմենք ոչ թե Բորիս, այլ, օրինակ Նատալի... հանրությունը կդադարի նրան ընդունել»,- նշել է Անդրեյը:

 

Հիշեցնենք, որ գրեթե 10 տարի առաջ «Братья Грим» խումբը համարվում էր ամենահայտնի և պահանջված խմբերից մեկը, սակայն խմբի երկու անդամների, ովքեր, ի դեպ, հարզատ եղբայրներ են, միջև առաջացած խնդիրների պատճառով խումբը լուծարվեց: