«Ֆուլ հաուս» սիթքոմի նոր դեմքը՝ Եվային մարմնավորող Լիլիթ Հարոյանը, երեկ նշել է 25-ամյակը, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ BlogNews.am-ի հետ զրույցում Լիլիթն ուրախությամբ նշեց, որ իր ամենամտերիմ ընկերուհին, ով Հայաստանում չի բնակվում, այս շրջանում Հայաստանում էր, ինչի համար ինքը շատ էր ուրախացել։

«Իրականում ես ծնվել եմ ապրիլի 11-ին, ժամը 23-ից հետո ու ամեն անգամ այնպես է ստացվում, որ գիշերվանից եմ տոնում ծնունդս։ Այս անգամ գիշերն  ընկերուհուս տանն էի, քանի որ հաջորդ օրը նա մեկնելու էր։ Ուղիղ 12-ին փուչիկներ, խմորեղեն, մոմեր հայտնվեցին ու ընկա հրաշքների գունավոր աշխարհ։ Դա շատ հաճելի անակնկալ էր»,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ այնուհետև գնացել են ժամանցի կենտրոններից մեկը, որտեղ ևս տարբեր անակնկալների է արժանացել։ «Ոչ այնքան մտերիմ մարդիկ, իմանալով, որ տարեդարձս է, անակնկալներ էին մատուցում տորթի, ծաղիկների, փուչիկների, նվերների տեսքով»,- ասաց «Ֆուլ հաուսի» դերասանուհին։


Շարունակությունը` այստեղ: