Դերասանուհի Արևիկ Գևորգյանը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը: Արդեն 23-ամյա դերասանուհու ծննդյան օրը սկսվել է ընկերուհու այցով, ով ուղիղ կեսգիշերին փուչիկներով գնացել է շնորհավորելու նրան: Դերասանուհին նաև անակնկալ ծաղիկներ և կոմպոզիցիա է նվեր ստացել: «Շատ էի ուրախացել, շատ լավ է, երբ գիտես, որ կողքիդ սիրող մարդիկ ունես:)»,- ասաց Արևիկն ու հավելեց, որ ինքը նյութական նվերներին մեծ նշանակություն չի տալիս:

«Մտածում էի հատուկ երեկույթ կազմակերպել և ընկերուհիներիս հետ ծնունդս նշել 18-ի լույս 19-ի գիշերը: Դրես կոդն էլ պետք է լիներ գիշերազգեստը, սակայն չստացվեց և որոշեցի ցերեկը հավաքվենք»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ ընկերուհիներին հյուրընկալել է իրենց տանը: Ի տարբերություն շատ երիտասարդների, նա չի ընտրել տոնն ակումբում նշելու տարբերակը, քանի որ չի սիրում ակումբներ գնալ. «Ես բացարձակ չեմ գնում ակումբներ: Դա ինձ համար ժամանակի կորուստ է: Մտածում եմ, որ կարող եմ մի գիրք կարդալ այդ ընթացքում: Ավելի շատ սիրում եմ մտերմիկ միջավայր: Անգամ ցանկանում էի գրական երեկո կազմակերպել տարեդարձիս կապակցությամբ:)»:

 

Շարունակությունը՝ այստեղ: