Glance-ը Ձեզ է ներկայացնում հարցազրույց դերասանուհի և գեղեցկուհի Արևիկ Գևորգյանի (Arevik Gevorgyan) հետ: Հարցազրույցը անցկացրել է Անի Գալեյանը:
<Պ.Սևակը վերջերս հանգիստ չի տալիս ինձ,կարդում է մտքերս,իսկ ես նրանն եմ կարդում:Անվերջ կրկնում եմ իրեն ու չեմ հոգնում,ահա հենց հիմա էլ-ու ինչ-որ զեռուն բառեր են վխտում…բարի վերադարձ:Ու իմ հետ են ննջում մտքերս ու սիրտս ու հոգիս ու աչքերս ու շունչս…իսկ դու հեռու,ուրեմն իմը չես>:

Ա.Գալեյան-Վերջերս հաճախ եմ համացանցում հանդիպում քո գրառումներին,ի՞նչով են դրանք պայմանավորված:
Ա.Գևորգյան-Այն ինչը չեմ կարողանում արտահայտել խոսքով,հիմանակնում գրում եմ: Գրում եմ այն,ինչը օրվա ընթացքում հանգիստ չի տալիս ինձ:Հիշում եմ ,երբ փոքր էի գրում է: Անգամ որոշ պատմվածքներ տպագրվեցին դպրոցական թերթում,իսկ շարադրություններիցս մեկի համար նույնիսկ մրցանակի էի արժանացել:

Ա.Գալեյան-Արևիկ Գևորգյանը կադրում և կադրից դուրս:
Ա.Գևորգյան-Կադրում հիմնականում լինում եմ տարբեր,քանի որ նկարահանվում եմ «Կյանքի կառուսելում»,մարմանվորում եմ շատ կերպարներ և յուրաքանչյուրում փորձում եմ տարբեր լինել,իսկ կադրից դուրս չեմ տարբերվում իմ հասակակաիցներից.սովորում եմ ,աշխատում եմ ,փորձում եմ ամեն օր անել ավելին,քան արել եմ երեկ:

Ա.Գալեյան-Յուրաքանչյուր ոք քեզ ճանաչում է հեռուստասերիալներից,իսկ կա՞ն առաջարկներ թատրոնում խաղալու:
Ա.Գևորգյան-Այո,կա մոնո ներկայացման առաջարկ: Սկզբում վախենում էի,սակայն ցանկությունս շատ մեծ էր ,միանգամից համաձայնեցի: Բեմադրող ռեժիսորը ՝ Սուրեն Սաֆարյանն է:Ներկայացման փորձերն արդեն սկսվել են , հիմքում Պուշկինի Եվգենի Օնեգինն է,որտեղ ես մարմնավորում եմ Տատիանային:

Ա.Գալեյան-Արդյո՞ք հեռուստատեսությունից հեշտ է անցում կատարել դեպի թատրոն,չէ՞ որ դրանք տարբեր աշխարհներ են:
Ա.Գևորգյան-Բավականին բարդ է,մեծերից մեկն ասել է,որ խաղալ նշանակում է քայլել պարանի վրայով,երբ թատրոնում ես խաղում պարանը շատ բարձր է և ընկնելը ցավոտ,իսկ ֆիլմում խաղալուց պարանը շատ մոտ է հատակին:

Ա.Գալեյան-Կարելի է ասել,որ քեզ համար թատրոնը նոր սիրավե՞պ է:
Ա.Գևորգյան-Կարելի է այդպես ասել,տվյալ շրջանում ես շատ ոգևորված եմ թատրոնով, երբ սիրում ես, ոգևորությունը ավելի է մեծանում: Ըստ իս, սիրո մեջ կա երկու մեկնաբանություն՝փոխադարձ և ոչ փոխադարձ: Ջանում եմ այնքան աշխատել,որ մեր սերը լինի փոխադարձ: