Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արեւիկը պատկերված է որդու՝ Ռուբենի հետ։ Երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում գրել է․
«Տղա երեխա, մանավանդ, երբ աշխարհը սենց խառն է ու ծուռ մանավանդ, երբ անվերջ են հարցերն ու մեկը մյուսից խորիմաստ։
Աղջկաս հստակ գիտեմ' սովորեցնելու եմ երջանիկ լինել ու կյանքը վայելել։ Բայց տղայի դեպքում ավելի բարդ է, հաճախ ունենում եմ կասկածներ՝ դեպի ուր ուղղորդել և ինչու, և ինչքան։ Ռուբենից պահանջներս ու սպասելիքներս շատ են, միգուցե առաջինն է' դա է պատճառը։ Խճճվեցի»,- գրել է Արեւիկը։