Հունվարի 13-ին հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի տարեդարձն էր: 31-ամյակի կապակցությամբ, սակայն, նա որոշել է մեծ խնջույք չկազմակերպել: ESem.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին նշեց, որ հիմնականում տոնել է ծննդյան օրը, սակայն հասկացել է, որ աղմկոտ երեկույթների ժամանակ չի կարողանում լիարժեք շփվել բոլոր հյուրերի հետ:

 

«Այս տարի ցանկացա տարբեր վայրերում խումբ-խումբ հանդիպել բոլոր ընկերներիս, հարազաներիս և առանձին-առանձին վայելել նրանց»,- ասաց Արևիկը՝ հավելելով, որ տարեդարձի անակնկալները սկսվել են կեսգիշերից: Առաջին անակնկալի հեղինակը եղել է նրա նշանածը՝ Արամ Վարդևանայանը, ով կեսգիշերին անսպասելի հյուր է եկել սիրելիին:

 

 

«Ես գիտեի, որ պետք է այլ վայրում լիներ, նույնիսկ չէի սպասել 12-ին և կյանքում առաջին անգամ պառկել էի քնելու, սակայն արթնացրին:) Նա եկավ, գեղեցիկ նվերով և անակնկալով շնորհավորեց ինձ»,- պատմեց հաղորդավարուհին, սակայն չբացահայտեց սիրելիի անակնկալը՝ այն համարելով խիստ անձնական:

 

Օրը հարազատ մարդկանց հետ անցկացնելուց հետո Արևիկը երեկոն նվիրել է սիրելիին:) «Այս տարի հիշեցի, որ փոքր ժամանակ մտածում էի՝ երբ ես իրականում սիրեմ, կողքիս լինի իմ սիրած մարդը, տարեդարձս երկուսով կանցկացնենք:),- նշեց հաղոդավարուհին, ում խոսքով՝ տարիների հետ ծննդյան օրն այլ կերպ է ընկալում: -Կյանքիս այս փուլում ինձ համար կարևոր է այդ օրը հաճելի մարդկանց հետ շփվելը, աշխատանքից, բարդ բաներից ինքս ինձ ազատելը»:

 

 

Տորթի մոմերը փչելիս Արևիկը պահում է երազանք, թեև հույսը միայն այդ օրը երազանք մտապահելու վրա չի դնում, փորձում է իրականացնել այն:) «Հույսս միայն մոմերը չեն,- ասաց նա և հավելեց,- այս տարի նույնիսկ մոռացել էի տորթի մոմերի մասին, քանի որ շատ ներդաշնակ երեկո էր, սակայն ինձ հիշեցրին:) Վերջում տորթն էլ եղավ, մոմերն էլ»:

 

Արևիկի խոսքով՝ ամենակարևոր բանը, որ հասկացել է իր կյանքում՝ հարազատների ներկայությունը վայելելն ու գնահատելն է: Իր ամենամեծ ձեռքբերումն էլ հաղորադավարուհին համարում է իր կողքի լավ մարդկանց:


Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը