«Սիրո կամուրջ» մյուզիքլում գլխավոր դերակատարուհու` Աննայի կերպարը մարմնավորող երգչուհի Մաթան այսօր նշում է 21-ամյակը: Ծննդյան տոնի կապակցությամբ երգչուհու սոցցանցային էջի պատը ողողված է շնորհավորանքներով: Նրա հավաստամբ` հեռախոսազանգերի ու անակնկալների պակաս էլ չի ունեցել:

 

 

«Օրս հիանալի եմ սկսել, այսօր կյանքիս ամենահիշարժան ու յուրօրինակ ծննդյան օրն եմ ունեցել: Շնորհիվ քույրիկիս, ով համախմբել էր ընկերենրիս ու մտերիմներս, հիանալի դիմավորեցի ծննդյանս օրվա գիշերը: Երեկոյան նա խնդրեց, որ իր հետ գնամ տուն տեսնելու, գնացինք ու ինչ… նա բնակարան էր վարձել ու այնտեղ հավաքել ընկերներիս, ներս մտնելս ու բղավոցով նրանց շնորհավորանքը մեկ եղավ: Շատ հաճելի անակնկալ էր, իսկապես երջանիկ էի»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Մարթան`հավաստիացնելով, որ ընկերների պատրաստած անակնկալն այդքանով չի սահմանափակվել: «Միշտ շատ եմ ցանկացել, որ ընկերներս ինձ համար մի տեսանյութ պատրաստեն, որտեղ բոլոր մտերիմներս ու հարազատներս կշնորհավորեն ինձ, և ահա` այս տարի քույրս, իմանալով իմ վաղեմի ցանկության մասին, իրականացրեց երազանքս»,- նշեց երգչուհին: Թե ի՞նչ երազանք է պահել կեսգիշերին, փչելով ծննդյան տորիթի մոմերը, նա չցանկացավ բարձրաձայնել, «Թող երազանքս գաղտնի մնա, որ շուտ իրականանա:)»:

 

 

ESem.am-ի հետ զրույցում Մարթան ասաց, որ այս տարի ցանկություն չունի մեծ խնջույք կազմակերպել, բայց մտերիմներով երեկոյան հաստատ կհավաքվեն:

Տարեդարձի կապակցությամբ ստացած նվերների մասին խոսելիս երգչուհին նշեց, որ  ուշադրություն չի դարձնում նյութական նվերներին, բայց շատ է ուրախանում, երբ իրեն անհրաժեշտ իրեր են նվիրում: «Այս տարի շատ տորթեր եմ նվեր ստացել, տորթառատ ծնունդ եմ ունեցել:) Ծնողներս էլ գումար են նվիրել, որ իմ ցանկությամբ նվեր գնեմ ինձ: Կարծում եմ` դեռ էլի նվերներ կստանամ:)»:

 

 

ESem.am-ը շնորհավորում է Մարթային և մաղթում հաջողություններով լի կյանք:


Շնորհավորեց Մերի Պողոսյանը