Փետրվարին «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի դերասանուհիները մեկը մյուսի հետևից նշեցին իրենց տարեդարձերը: Փետրվարի 23-ին, 24-ին, 25-ին իրենց ծնննդյան օրը տոնեցին Տաթև Սարգսյանը, Տաթևիկ Ադումյանը և Լիկա Սալմանյանը: Վերջինն արդեն չափահաս է. երևանյան ակումբներից մեկում նա երեկ նշել է 18 ամյակը:  ESem.am-ը շնորհավորել է նորաթուխ դերասանուհուն և ֆիքսել ծննդյան երեկույթի հիշարժան պահերը:)

 

 

Լիկան շնորհավորանքներ ու անակնկալներ ստացել է 00:01-ից. «Ընկերներս ինձ համար անակնկալ էին պատրաստել, մեր տան դիմաց հրավառություն էին կազմակերպել, տորթերով, շամպայնով շնորհավորեցին ինձ: Ես, իսկապես, չէի սպասում»: Լիկան խնդրել էր տարեդարձի օրը բացակայել նկարահանումներից, որպեսզի կարողանար լավ պատրաստվել և հավուր պատշաճի ներկայանալ իր երեկույթին: Հավաքույթին ներկա էին Ռիչարդ Մադլենյանը, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լուիզա Ղամբարյանը, Տաթև Սարգսյանը, Անուշկա Մարգարյանը, Սպարտակ Պատվականյանը, Մարիամ Մելիքյանը, Անդրանիկ Հարությունյանը և այլք: Դերասանուհին նշեց, որ դեռ չի հասցրել նայել բոլոր նվերները, իսկ սիրելիի պատրաստած անակնկալը գաղտնի է պահում:) ESem.am-ը քանիցս անդրադարձել է Լիկայի և երգահան Ռիչարդ Մադլենյանի հարաբերություններին, թեև նրանք ոչ հերքել, ոչ էլ հաստատել են միասին լինելու լուրերը:

 

 

Շարունակությունը` այստեղ: