Երգչուհի Սյուզի Մելիքյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: 27-ամյակն ամուսնացած կնոջ կարգավիճակով նշող երգչուհին ESem.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս տարի ամեն բան առանձնահատուկ էր: «Զգում ես, որ դու սիրված ու գնահատված ես»,- շեշտեց նա:
Երգչուհին կեսգիշերին շնորհավորանքներ ու անակնկալներ է ստացել:) «Ամուսանուս կողմից հետաքրքիր անակնկալ եղավ. կեսգիշերին ծաղիկներով, նվերով, շամպայնով առաջինը նա շնորհավորեց ինձ»,- ասաց Սյուզին ու հավելեց, որ ամուսնու նվերը իր համար ցանկալի զարդի տեսքով է եղել:
Նրա խոսքով՝ ամուսնու հետ մի բաժակ շամպայն են խմել, որին հաջորդել է հարազատների անակնկալ այցը: «Կեսգիշերին ծնողներս, քույրս, ինձ համարազատ մարդիկ տորթիկներով, փուչիկներով, սալյուտներով եկան մեր տուն՝ ծնունդս շնորհավորելու: 11:30-ից մեր բակում են եղել, պլանավորել են բոլոր մանրունքները»,- ոգևորությամբ նշեց երգչուհին:
Տորթի մոմերը փչելիս Սյուզին պահել է իր նվիրական երազանքը, որի իրականացմանը հավատում է: Երգչուհին նշեց, որ երազանքը կապված է կյանքի կարևոր արժեքի հետ, որը չի բարձրաձայնի, որպեսզի իրականանա:)
Սյուզին այսօր իրեն ազատել է բոլոր գործերից, իսկ երեկոյան տարեդարձի երեկույթը շարունակելու է երևանյան ռեստորանային համալիրներից մեկում, որին ներկա կլինեն իրեն ամենահարազատ մարդիկ՝ բարեկամներն ու մտերիմ ընկերները: «Հայտնի հյուրեր շատ չեն լինի, կլինեն միայն նրանք, ում հետ ամենաօրյա շփում ունեմ»,- նշեց նա:
Esem.am-ը շնորհավորում է երգչուհուն ու երջանկություն մաղթում:)
Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը