Երգչուհի, նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը
Երգչուհի, նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում է սեւ երանգի, խորը դեկոլտեով բլուզ, նույն երանգի ջինսե տաբատ։ Նա արձակել է վարսերը, Իսկ կերպարն ամբողջացնում է արեւային մեծ ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել։