Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:
Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ ինչից հետո ջնջվում է, արխիվային լուսանկար է հրապարակել։ Հրապարակմանը կից դերասասնուհին գրել է․ «Փոքրուց եմ ոճային եղել, հո զոռով չի՞», - հիապարակմանը կից գրել է դերասանուհին եւ ժպտացող սմայլիկ դրել։
Նշենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանը լուսանկար էր հրապարակել, որում ներյակացել էր մեղմ ու քնքուշ կերպարում։ Նա կրում էր սպիտակ սվիտեր։ Կադրն արվել էր հատուկ ֆիլտրի շնորհիվ, դրան կից մեկնաբանություն դերասասնուհին չէր կատարել։