Երգչուհի, արդեն նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

 

Երգչուհին իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Հոլովակում երգչուհին կրում է ծաղկավոր վերնաշապիկ, սեւ երանգի տաբատ, իսկ կերպարն ամբողջացրել են պայուսակը, արեւային ակնոցն ու աքսեսուարները։ Երգչուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել, սակայն նրա հետեւորդ-երկրպագուները դրական ու ջերմ մեկնաբանություններով ողողել են լուսանկարին կից  մեկնաբանությունների հատվածը։