Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար, երգչուհի Էլեն Ասատրյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա կրում է մեջքի հատվածում խորը բացվածքով զգեստ։ Գեղեցիկ կադրին կից Էլենը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ավելի լավ դիմահարդար, քան ներքին խաղաղությունն է, չկա: Ամենակարևոր դեղորայքը քնքուշ սերն է ու հոգատարությունը»։