Երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին մեջքի հատվածում բաց հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը՝ ընդգծելով շուրթերը։ Մեկնաբանություններում Էլեն Ասատրյանը դիմել է հետեւորդներին՝ հարցնելով, թե ինչպիսի մարդ է նրանց կարծիքով։
Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Դերասանուհին արձակված վարսերով էր եւ վառ շպարով․ արտահայտիչ ու ընդգծված աչքեր, նուրբ շրթունքներ։ Էլենը կրում էր սեւ հագուստ։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․ «Անհավատալի է, բայց փաստ՝ երկար վարսերս ընդհանրապես չեմ կարոտում»: