Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է տեղադրել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարկված լուսանկարում դերասանուհին բաց գույնի, պատռված տաբատ է կրում։ Էլեն Ասատրյանն այն համադրել է սպիտակ տոպի հետ, որը բաց է ուսերի հատվածում։ Որպես աքսեսուարներ՝ նա սեւ գոտի է ընտրել, նուրբ վզնոց ու մատանի։ Կերպարն ամբողջացրել են բաց գույնի պայուսակն ու սպորտային կոշիկները։ «Սիրված»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել Էլեն Ասատրյանը։