Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Էլենը կրում է ուսերը բաց, մուգ երանգի տոպ, գոտկատողը բաց ջինսե տաբատ։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերը, իսկ մեղմ, բայց միեւնույն ժամանակ արտահայտիչ շպարն էլ ավելի է ընդգծել նրա դիմագծերը։ Էլենի կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ նուրբ վզնոց, կլոր ու մեծ ականջօղեր։