Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, միկրոբլոգի իր էջում պարբերաբար հմայիչ լուսանկարներ է տեղադրում, որոնցում կիսվում է իր ուղեւորությունների մասին:
Արփի Գաբրիելյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է առօրյա կերպարում։ Դերասանուհին կադրում կրում է ամառային վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Արփիի կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու պայուսակը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են թողել․ «Տիկնիկ», «Ամենասիրունն ես դու», «Ամենայուրահատուկ», - գրել են նրանք։