Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որում առօրյա կերպարում է։
Instagram-ում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում է վարդագույն բլուզ, ջինսե տաբատ, լաքապատ կիսաերկարաճիտներ։ Շողերի վարսերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չի կատարել։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպորտային կերպարում էր։ Նա սեւ տաբատ էր կրում եւ բլուզ, որոնք համադրել էր գլխարկի հետ։ Շողերն արձակել էր երկար մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէր։