Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Շողերը կրում է հետաքրքիր ձեւվածքով, ոտքի հատվածում համարձակ բացվածքով, սեւ գույնի երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված են, նախապատվությունը տվել է կարմիր շրթներկին։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են ոճային բարձրակրունկներն ու փոքրիկ պայուսակը։