Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Երգչուհին ներկայացել է սպորտային հանդերձանքով։ Նա կրում է մոխրագույն, մարմինն ընդգրկող, սպորտային տաբատ, երկար վերնաշապիկ։ Մեղմ շպարով է, աչքերը փակ են։ Կադրին կից երգչուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Երազկոտը շարունակում է գնալ երազանքի հետեւից»։