Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։
Սիրված երգչուհին համերգային ծրագրով շրջում է աշխարհի տարբեր երկրներով, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակում։ Այսօր տեղադրած լուսանկարում Լիլիթն իր երկրպագուներին ու հետեւորդներին կրկին ներկայացել է Կրասնոդար քաղաքից։ Նա կրում է բաց կանաչ երանգի ժակետ։ Մեղմ շպարով է, գեղեցիկ հավաքված վարսերով։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին գրել է․ «Երեկ առաջին ձյուն, այսօր պայծառ արև...»։
Ավելի վաղ տեղադրած լուսանկարներում Լիլիթը կրում էր մոխրագույն ջինսե տաբատ, նույն երանգի սպորտային կոշիկներ, նույն գույնի տաք բաճկոն, իսկ կերպարը համալրել էր տաք գլխարկը։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին գրել էր․ «Կրասնոդար»։