Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանելով իր ոճային կերպարը։ Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Լիլիթ Հովհաննիսյանը նախապատվություն է տվել մեղմ շպարին. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Երգչուհու էջը լի է դրական մեկնաբանություններով, հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։ «Միշտ գեղեցիկ, առանց խոսքերի, ավելացնելու ոչինչ չկա»,- գրել է նրանցից մեկը։

I