Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։
Սիրված երգչուհին համերգային ծրագրով շրջում է աշխարհի տարբեր երկրներով, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակում։ Այսօր տեղադրած լուսանկարում Լիլիթն իր երկրպագուներին ու հետեւորդներին կրկին ներկայացել է Սանկտ Պետերբուրգ քաղաքից։ Նա կրում է մոխրագույն սվիտեր։ Երգչուհին նախընտրել է մեղմ շպար։ «Որոշել էի այսօր շաաատ երկար քնել, բայց գալ իմ սիրելի Պետերբուրգ ու չզբոսնել այս հրաշք քաղաքով պարզապես չէի կարող», ապա ավելացրել է #ոչմիքնել հեշթեգը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին վառ կարմիր զգեստ էր կրում, որը համադրել էր կաշվե տաբատի հետ։ Երգչուհին մեծ պայուսակ էր ընտրել, հավաքել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ արել Լիլիթին. «Գեղեցկուհի», «անկրկնելի»։