Instagram-ում հրապարակված կադրում Լիլիթն ու որդին մեղմ գրկախառնված են։ Կրում են տաք հագուստ։ Ընտանեկան հրապարակմանը կից սննդաբանը գրել է․«Բոլորիդ հաճելի կիրակի»։
Ավելի լավ հրապարակված լուսանկարին կից Լիլիթը խոսել էր երիտասարդ մնալու գաղտնիքներով եւ ծորացնող մթերքների մասին։ Նա գրել էր․
«Դե ինչ, սիրելիներս, վաղուց ձեզ խորհուրդ չեմ տվել և չեմ կիսվել օգտակար ինֆորմացիայով։ Եթե ավելի շատ եք ուզում այսպիսի հրապարակումներ, դրեք ❤
Գիտե՞ք, որ կան մթերքներ, որոնք սպանում են մեր երիտասարդությունը։ Եկեք փորձենք երիտասարդ մնալ և այսօրվանից հրաժարվենք այս սննդատեսակներից⬇ ❌Մսամթերք - երշիկ, նրբերշիկ, կիսաֆաբրիկատներ, վիտչինա, բեկոն։ Դրանցում մեծ քանակությամբ կոնսերվանտներ կան։
❌ Զտված շաքար - այն քիմիական ծագում ունի, տարբերություն չկա՝ սպիտա՞կ, թե՞ շագանակագույն։
❌ Զտված ձեթ
❌Սնդիկ պարունակող ծովամթերք
❌Մարգարին
❌Եգիպտացորենից պատրաստված մթերքներ՝ պոպկորն, չիփսեր։ Դրանք արագացնում են ծերացումը մոտ 10 անգամ, քանի որ Օմեգա 3-ի և Օմեգա 5-ի դիսբալանս է առաջանում, որոնք պետք են կնճիռների դեմ պայքարի համար։
❌Դեմքը շատ են ծերացնում էներգետիկ ըմպելիքները՝ այն դարձնելով անկենդան։
Դե ինչ, օգտակա՞ր ինֆորմացիա էր։ Ինչի՞ մասին եք ուզում խոսենք»։