Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Լիլիթը բաց գույնի պիջակ է կրում։ Նա արձակել է մազերն ու նվազագույն շպարով է։ «Այսօր իմ շատ հարազատ, շատ թանկագին մարդու ծննդյան օրն է։ Ես ուզում եմ, որ քո կյանքը լի լինի ծիածանով, արեւով, թող քո գլխի վերեւում միշտ մաքուր երկինք լինի, առանց ամպերի։ Թող կողքիդ լինեն հավատարիմ մարդիկ, թող բոլոր հարազատներդ միշտ քեզ հետ լինեն։ Ես ուզում եմ, որ քո սրտում միայն բարություն լինի։ Միշտ այսքան հավատարիմ մնա, ուժեղ եւ ազնիվ։ Ծնունդդ շնորհավոր, իմ հարազատ մարդ»,- հրապարակումն այսպես է մեկնաբանել Լիլիթը։