Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Լիլիթը հյուսքերով է, կերպարն ամբողջացրել է խոշոր ակնոցով։ «Իմ Ալեքսը միշտ վառ է պահում իմ միջի մանուկին»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադերում նա առօրյա կերպարում էր։ Լիլիթը կրում էր ջինսե տաբատ ու վերնաշապիկ, ճերմակ բլուզ ու սպորտային կոշիկներ։ Լիլիթն արձակել էր վարսերն ու նախընտրել էր նուրբ շպար։