Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Լիլիթը պատռված ջինսե տաբատ է կրում, սպիտակ շապիկ։ Նա մարզակոշիկներ է ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Ես, իմ Ալեքան ու Տիգին վերջապես նորից զբոսնում ենք Երեւանում»,- մեկնաբանություններում գրել է նա։  

 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը սպիտակ շապիկ էր կրում ու արձակել էր մազերը։ Մեկնաբանություններում նա կոչ էր արել կյանքի գիրքը բողոքի չվերածել։ «Աստծուն շնորհակալ եղեք ամեն ինչի համար։ Տիեզերքը կփորձի հետ, դուք դժվար ճանապարհներ կունենաք, եւ միայն դուք կընտրեք՝ ինչ ճանապարհով գնալ։ Ես ընտրել եմ իմ ճանապարհը՝ բարին ու ժպիտ տարածել։ Նույնիսկ չար մարդկանց է հարկավոր սեփական բարության շողերը նվիրել»,- գրել էր նա։