Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակվախ կադրերում Լիլիթը սպիտակ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Նա գանգուրներով է, նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ վզնոցներ, մատանի ու թեւնոց։ Լիլիթը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել. «Հիանալի»։