Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը ջինսե տաբատ է կրում եւ բաց գույնի տոպ։ Նա արձակել է մազերը, ոճային պայուսակ ընտրել։ Երիտասարդ մայրիկը սպորտային կոշիկներ է ընտրել, կերպարն ամբողջացրել նուրբ շպարով։ Մեկնաբանություններում Լիլիթը հրապարակել է իր բանաստեղծությունը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը կապույտ շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Քաղցր երազներ, իմ մարդիկ ու իմ աշխարհ իմ աչքերով։ Թող ամեն օր ավելի երջանկանաք, թող Աստված բոլորին ճիշտ ուղու վրա դնի»,- հրապարակումը մակագրել էր նա։