Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլիթը վառ կերպարում է։ Նա լայն զգեստ է կրում, հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Աշխարհի ամենամրսկան մարդը»,- հրապարակումն այսպես է մեկնաբանել երգչուհին։ Նրա էջը լի է դրական մեկնաբանություններով։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա մուգ գույնի հագուստ էր կրում, արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Երգչուհին կերպարն ամբողջացրել էր խոշոր վզնոցով։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան։ «Միշտ այդքան տարբեր, բայց միշտ այնքան գեղեցիկ, ոճային, հոյակապ»,- գրել էր նրանցից մեկը։