Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր Instagram-ում տեսաուղերձ է հրապարակել։
Լիլիթը նշել է, որ երբեւէ որեւէ կոչով հանդես չի եկել, սակայն այսօր իրողությունն ուրիշ է։ Երգչուհին ողջունելով հայրենակիցներին ասել է․
«Այսօր մեր հայրենիքը կարիք ունի առանձնահատուկ զոհաբերության ու նվիրումի եւ պետք է այս նվիրական գործի մասնակիցը դառնանք հենց այսօր, հենց հիմա, որովհետեւ վաղը գուցե ուշ լինի։ Մահվան ու կյանքի սահմանին կանգնած է իմ ու քո զինվորը, իմ ու քո եղբայրն ու հարազատը։ Ողջ աշխարհի գանձերն ու դրամները ոչինչ են ռազմաճակատի դժոխքում կռիվ տվող մեկ իսկ հայի կյանքի դիմաց»։
Լիլիթ Հովհաննիսյանը խնդրել է մասնակից դառնալ համահայկական հանգանակությանը (www.himnadram.org PayPal recipient: [email protected] For US tax deductible donations: www.armeniafund.org), քանզի այն շատ կարեւոր է։
«...եկեք արժանի լինենք մեր տղաների աչքերին ուղիղ նայելու...», - իր ուղերձը եզրափակել է երգչուհին։