Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։
Սիրված երգչուհին համերգային ծրագրով շրջում է աշխարհի տարբեր երկրներով, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակում։ Այսօր տեղադրած լուսանկարում Լիլիթն իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է ձմեռային կերպարում։ Երգչուհին կրում է ջինսե տաբատ, սեւ սվիտեր, կանաչ երանգի, տաք վերնազգեստ։ Կերպարն ամբողջացրել են գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին մեկնաբանություն չի թողել, սակայն երկրպագուները բզմաթիվ դրական գրառումներ են կատարել՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Հրաշք», «Քնքուշ ծաղիկ», «Գեղեցիկ թագուհի»։