Գեղեցկուհի դերասանուհի Արփի Գաբրիելյանը փայլում է ոչ միայն տարբեր նախագծում, այլեւ տարբեր ֆոտոշարքերում: Արփին հաճախ է տարբեր լուսանկարներ հրապարակում սոցիալական կայքերի իր էջում: Լուսանկարներում դերասանուհի-երգչուհին միշտ տարբերվում է իր անթերի տեսքով եւ յուրահատուկ ճաշակով:

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Instagram-ում հրապարակված կադրում Արփին մեղմ շպարով է, կրում է սպիտակ երանգի, գեղեցիկ զգեստ։ Հմայիչ կերպարն ամբողջացրել են երկար ականջօղերը։ Լուսանկարին կից Արփին գրել է․ «Եվ ես ժպտում եմ»։

 

Ավելի վաղ Արփի Գաբրիելյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր շքեղ կերպարում։ Կադրում Արփին երեկոյան դիմանարդարմամբ էր, կրում էր սեւ երանգի, երկարափեշ, ուսերը բաց երեկոյան զգեստ։ Հմայիչ կերպարն ամբողջացրել էին երկար ականջօղերն ու մեծ մատանին։